Շաբաթվա հոդված
|
|---|
Իսլանդիա, անվանումը թարգմանաբար՝ «սառույցների երկիր», «սառցե երկիր»), պաշտոնական անվանումը՝ Իսլանդիայի Հանրապետություն (իսլ.՝ Lýðveldið Ísland), կղզային պետություն հյուսիսարևմտյան Եվրոպայի համանուն կղզու վրա՝ Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածում։ Ափերը հյուսիսարևմուտքում և հարավում ողողում են Գրենլանդական, իսկ արևելքում՝ Նորվեգական ծովերի ջրերը։ Իսլանդիան աշխարհագրորեն տեղակայված է Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի ճամփաբաժանում, սակայն մի շարք գործոններ հաշվի առնելով այն ներառվում է Հյուսիսային Եվրոպա տարածաշրջանի մեջ։ Դանիական լայն նեղուցը Իսլանդիան բաժանում է Գրենլանդիայից։ Վերջինիս շրջակայքում սփռված տարածքներից են նաև Ֆարերյան, Շետլանդյան և Յան Մայենի կղզիները։ Ընդհանուր հաշվով՝ կղզու մակերեսը կազմում է 103 հազար քառակուսի կիլոմետր (18-րդ խոշորագույն կղզին աշխարհում): Իսլանդիան Եվրոպայի ամենանոսր բնակեցված պետությունն է։ Ըստ 2018 թվականի մարդահամարի տվյալների՝ Իսլանդիայի բնակչությունը կազմում է շուրջ 350 հազար մարդ։ Իսլանդիայի մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Ռեյկյավիկն է։ Ռեյկյավիկում և հարակից ավաններում է բնակվում ամբողջ կղզի-պետության բնակչության երկու երրորդից ավելին։ Ըստ Լանդնաումաբոուկի՝ հյուսիսում սփռված այս կղզու բնակեցումը սկսվել է 874 թվականին, այն բանից հետո, երբ ազգությամբ նորվեգացի Ինգոլֆ Արնարսոնը մշտական բնակություն է հաստատում կղզում։ Դրան հաջորդում է շարունակություն...
|
Գիտե՞ք, որ․․․
|
|---|
․․․այս թևավոր արտահայտությունը ԽՍՀՄ-ին վերաբերող ամենահայտնի արտահայտություններից մեկն է։
․․․այս կատուն իր չարախինդ ժպիտով գրականության մեջ ամենահայտնի կատուներից մեկն է։
․․․ծառեր կան, որոնց սերմերը Լուսնի ուղեծրում են եղել։
․․․Լինչի դատաստանի ենթարկվել են ոչ միայն մարդիկ, այլև մի փիղ։
․․․Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական նստավայրում աշխատել է «Գլխավոր մուկ բռնող»։
- ․․․մարդու իրական արժեքների, կյանքի իմաստի որոնման և այդ իմաստը գտնելու անկարողության միջև առաջացող կոնֆլիկտն անվանվում է աբսուրդ։
Հաջորդ թողարկում | Արխիվ | Խմբագրել
|
Մասնակցիր
|
|---|
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ:
Մասնակցի՛ր այս ամիս «Համագործակցություն» նախագծի շրջանակում ընտրված հոդվածների զարգացմանը.
- Հայկական թեմայով խմբագրաթոն
- Ամենադիտվող հոդվածների բարելավում
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
- Մոլորակի շուրջը
- Աուտիզմի իրազեկման հոդվածներ
- Այլ նախագծեր
- Նախագիծեր արեւմտահայ խմբագիրներու համար
- Արևմտահայերեն նախագիծ
- Արեւմտահայերէն խմբագրողներ
- Արեւմտահայերէն թարգմանութիւն
Նախագծի էջ | Հաջորդ թողարկում
|
|
Փետրվարի 25-ը պատմության մեջ
|
|---|
< Փետրվարի 24
|
Փետրվարի 26 >
|
|---|

1865 - ծնվել է Անդրանիկ Օզանյանը, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ (հայդուկապետ) (մահ. 1927թ.):
1871 - ծնվել է Լեսյա Ուկրաինկան, ուկրաինացի բանաստեղծուհի, թարգմանչուհի, մշակութային գործիչ, զբաղվել է նաև ժողովրդագրական ստեղծագործության հավաքչությամբ՝ 220 ժողովրդական երգ ձայնագրվել է նրա կատարումից (մահ. 1913 թ.)։
1904 - Ակրիի Հանրապետությունը մտավ Բրազիլիայի կազմի մեջ։
1921 - 11-րդ Կարմիր բանակը մտավ Վրաստան և այնտեղ հաստատվեց խորհրդային իշխանություն։
1952 - Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցավ VI Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։
1953 - ծնվել է Լևոն Մկրտչյանը, հայ կինոռեժիսոր, սցենարիստ և օպերատոր։
1992 - ստեղծվեց Ռուսաստանի տիեզերական դաշնային գործակալությունը։
1999 - մահացել է Գլենն Սիբորգը, ամերիկացի նշանավոր քիմիկոս և ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր (ծն. 1912 թ.)։
2004 - կայացավ ռեժիսոր Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի պրեմիերան։
2009 - Ստամբուլից Ամստերդամ թռչող թուրքական «Turkish Airlines» ընկերության Boeing 737 ինքնաթիռը վթարի ենթարկվեց. անձնակազմի 134 անդամներից 125-ը ողջ մնացին։
Նախագծի էջ | Փետրվար | Տարվա օրերը
|
Նորություններ
|
|---|
Շարունակվող իրադարձություններ՝ «Դեղին բաճկոնների» շարժում • Բողոքի ակցիաներ Հայիթիում
- 85 տարեկան հասակում մահացել է գերմանացի դիզայներ, «Շանել» նորաձևության տան ստեղծագործական տնօրեն Կարլ Լագերֆելդը։
- Իսրայելցի կինոռեժիսոր Նադավ Լապիդի «Հոմանիշներ» ֆիլմն արժանացել է Բեռլինի 69-րդ միջազգային կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակին։
Հնդկաստանում ավելի քան 40 ոստիկան է զոհվել Պուլվամայի անվտանգության ծառայության վրա հարձակման հետևանքով։
Ռուսաստանի Արխանգելսկի մարզի հասարակական վայրերն ու բնակելի տարածությունները ենթարկվել են սպիտակ արջերի հարձակումներին։
Մակեդոնիայի Հանրապետությունը փոխել է երկրի պաշտոնական անվանումը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության՝ վերջ դնելով նախկին հարավսլավական պետության անվան շուրջ 27 տարվա վեճին։
Վենեսուելայում քաղաքական հակամարտության պատճառով զոհվել է 40 մարդ, 850-ը ձերբակալվել են։
Վերջերս մահացածներ` Կարլ Լագերֆելդ • Վարուժան Կարապետյան • Սարգիս Հարությունյան • Միշել Լեգրան • Հայկ Հակոբյան • Անահիտ Տեր-Մինասյան • Էդուարդ Եդիգարյան • Լուիզ Մանուկյան-Սիմոն
Հաջորդ թողարկում | Պահոց | Խմբագրել
|
Օրվա պատկերը Վիքիպահեստից
|
|---|
|
Ցուցափեղկ
|
|---|
«Ցուցափեղկում» ընդգրկված են Հայերեն Վիքիպեդիայի լավագույն՝ ընտրյալ, լավ և տարվա հոդվածները, ինչպես նաև ընտրյալ ցանկերը:
Այս պահին Հայերեն Վիքիպեդիան ունի 49 ընտրյալ, 34 լավ, 25 տարվա հոդված և 5 ընտրյալ ցանկ։
Վերջին ընտրյալ հոդվածներն են՝
|
Վերջին լավ հոդվածներն են՝
|
- Խաղաղ օվկիանոս
- Օլիմպիական խաղեր
- Ջեյմս Մաքսվել
- Գրաքննությունը ԽՍՀՄ-ում
- Պիտեր Պաուլ Ռուբենս
|
- T4 գործողություն
- Հոլոքոստի ժխտում
- ՌՆԹ
- Կոտայքի մարզ
- Ալեքսանդր Մատինյան
|
Նոր թեկնածուներ՝
|
Նոր թեկնածուներ՝
|
Վերջին ընտրյալ ցանկերն են՝
- Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրների ցանկ
- Հունաստանի վարչապետների ցանկ
2018 թվականի Տարվա հոդվածներն են՝
- Նյու Յորք
- Օլիմպիական խաղեր
- Ջեյմս Մաքսվել
- Կապույտ (գույն)
|
|